
Գրող, հրապարակախոս Բակուր Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է կատարել. «Հայտնի է դարձել, որ ԼՂՀ հետ շփման առաջնային գծի երկայնքով Բաքվի իշխանությունները կենտրոնացրել են բոլոր վահաբիստներին` ավելի քան 12 հազար մորուքավոր, ինչպես նաև վարչական Ադրբեջանի տարածքում ապրող բնիկ ժողովուրդներին:
Այս կերպ հանրապետության թուրքական իշխանությունները լուծում են բնիկ ժողովուրդների խնդիրը` ոչնչացնելով բնիկ ժողովուրդների` լեզգիների, թալիշների, ավարների, թաթերի, ցախուրների, թաբասարանների, ուդիների եւ այլնի գենոֆոնդը: Իսկ թուրքերը միայն հրամաններ են տալիս:
Նահանջողներին թիկունքում սպասում են հատուկ ջոկատները, որոնք կրակելու են նահանջողների վրա:
Հիմա Ադրբեջանի տարածքում ոչ մի մորուքավոր չես գտնի:
Ադրբեջանի իշխանությունները շփման գիծ են ուղարկել նաև Ռուսաստնում արգելված, Սիրիայից և Իրաքից վերադարձած` ԻԼԻՊ-ի գրոհայինների:
Ահա այսպես է Իլհամը պատերազմում Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ»:
Նյութի աղբյուր՝ nyut.am
|