Четверг, 03.07.2025, 09:03
Мой сайт
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта
Категории раздела
Видео
Фото
Текст
Учебники
Новости науки
Новороссия
Культура и искусство
Мини-чат
Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Главная » 2016 » Апрель » 29 » ԱՄՆ-ի հայ համայնքի հակահարվածը Հայոց ցեղասպանությունը ժխտող թուրքական գովազդներին. «Ամերիկայի Ձայն» (Տեսանյութ)
08:02
ԱՄՆ-ի հայ համայնքի հակահարվածը Հայոց ցեղասպանությունը ժխտող թուրքական գովազդներին. «Ամերիկայի Ձայն» (Տեսանյութ)

Հայոց ցեղասպանության հիշատակի օրվան մոտ սովորաբար Թուրքիան ցեղասպանությունը ժխտող և հակահայկական հաղորդագրություններ, պաստառներ և գովազդներ է տարածում աշխարհով մեկ: Այս տարին նույնպես բացառություն չէր:

Ապրիլի 21-ին ամերիկյան մի շարք լրատվամիջոցներ տեղեկացրել էին Մանհեթենի երկնքում օդանավերի գրած Հայոց ցեղասպանությունը ժխտող գովազդների, ինչպես նաև՝ Թուրքիան գովաբանող բառերի մասին, ինչպես օրինակ հետևյալ գրությունները. «Որքան երջանիկ է մարդը, ով կարող է իրեն թուրք կոչել», «Թուրքիան և ճշմարտությունը հավասարազոր են»։

Նյու Ջըրզիում բնակվող Արիաննա Մեսրոպյանը «Ամերիկայի Ձայն»-ի հետ հարցազրույցում պատմել է, թե ինչ զգացողություն է ունեցել, երբ նկատել է երկնքում հայտնված գրությունները:

«Ընկերներով նստած էինք դրսում և երկնքում հայտնվեցին «Great Alley Turkey» (Հիանալի աջակից Թուրքիա) բառերը: Անմիջապես չհասկացանք, թե ինչ էր կատարվում, սակայն մի քանի ակնթարթից արդեն ամեն ինչ պարզ էր: Հետո մայրիկիս կանչեցի ու ցույց տվեցի գրությունը: Մի քիչ վախեցած էի երկնքում նման հաղորդագրություն տեսնելիս ։ Ամեն օր չէ, որ նման բաներ եմ տեսնում երկնքում գրված: Այնուհետև պտտվեցի և սկսեցի ընկերներիս բացատրել գրությունների իմաստն ու նպատակը, որպեսզի չստանային սխալ տպավորություն»:

Անշուշտ, Միացյալ Նահանգների հայ համայնքը և կազմակերպությունները ինչպես նաև Արիաննայի պես շատ հայ երիտասարդներ անմիջապես արձագանքել են ապատեղեկացնող գրառումներին: «Գայքո» գովազդ տարածող ինքնաթիռների ընկերությանը ուղղվել են բողոքի հազարավոր նամակներ և զանգեր, ինչից հետո ընկերությունը իր կայքում ներողություն էր խնդրել հայերից, գովազդային նախադասությունների բովանդակությանը բավականին ուշադրություն չդարձնելու և դրանք երկնքում գրելու համար: 

Նյութի աղբյուր՝ aravot.am

Категория: Текст | Просмотров: 244 | Добавил: megatoN | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
avatar
Вход на сайт
Поиск
Календарь
«  Апрель 2016  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930
Архив записей
Друзья сайта
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • База знаний uCoz