Пятница, 04.07.2025, 02:24
Мой сайт
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта
Категории раздела
Видео
Фото
Текст
Учебники
Новости науки
Новороссия
Культура и искусство
Мини-чат
Статистика

Онлайн всего: 4
Гостей: 4
Пользователей: 0
Главная » 2016 » Апрель » 28 » Արցախի շուրջ ստեղծված իրավիճակում հայկական կողմն ունի մեկ քաղաքական քայլ՝ ճանաչել ԼՂՀ անկախությունը. Հրանտ Մելիք-Շահնազարյան
18:11
Արցախի շուրջ ստեղծված իրավիճակում հայկական կողմն ունի մեկ քաղաքական քայլ՝ ճանաչել ԼՂՀ անկախությունը. Հրանտ Մելիք-Շահնազարյան

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը Tert.am-ի հետ զրույցում համոզմունք հայտնեց, որ Բաքվում հստակ որոշում կա՝ ԼՂ խնդիրը լուծելու համար չգնալ բանակցային ճանապարհով: Նա ընդգծեց, որ ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ հիմա Բաքուն մի նախապայման է դնում, որին երբեք չի համաձայնելու հայկական կողմը՝ դուրս հանել հայկական բանակը Արցախի սահմաններից:

«Միանշանակ այդպիսի բան չի լինելու և կարծում եմ, որ եթե անգամ Ադրբեջանը վերադառնա բանակցային սեղանի շուրջ, կլինի ձևական՝ հանդիպում հանդիպման համար: Իրենց  մոտեցումը այսքան տարիներ անփոփոխ է և այս պատերազմից հետո՝ առավել ևս: Հետևաբար բանակցությունները կլինեն ինքնանպատակ»,- ասաց նա:

Հրանտ Մելիք-Շահնազարյանը նշեց, որ ստեղծված իրավիճակում հայկական կողմից քաղաքական քայլեր են անհրաժեշտ, մասնավորապես՝ Արցախի անկախության ճանաչումը:

«Պետք է սկսել այդ գործընթացը, որից հետո եվրոպական երկրները աստիճանաբար կարող են ճանաչել Արցախի անկախությունը: Կարծում եմ, որ այս պահի դրությամբ, սա Հայաստանի միակ քաղաքական քայլն է, որ կարող է կյանքի կոչվել ու որևէ արդյունք տալ»,-ասաց նա:

Քաղաքագետն ընդգծեց, որ բանակցային ճանապարհով, միևնույն է, որևէ խնդիր այս պահին չի կարող լուծվել, այդ շրջանը Ադրբեջանը նորից կօգտագործի սպառազինությունը մեծացնելու նպատակով:

«Ի վերջո, այս պայքարի ամբողջ նպատակը Արցախի ներկայիս կարգավիճակը հաստատելն է, Ադրբեջանի կողմից կոնստրուկտիվ մոտեցումների պետք չէ սպասել, քանի որ ակնհայտ է, որ դա չի լինելու: Հիմա այն փուլն է, երբ ադրբեջանական կողմը փորձում է սահմանին լուծել ապրիլի 2-ին թույլ տված սխալները, իսկ հայկական կողմը լավ հնարավորություն է տեսնում հարցը մեկընդմիշտ լուծելու համար… Կա նաև արտաքին ճնշում, մասնավորապես Ռուսաստանի կողմից, որի համար պատվի հարց է դարձել իր միջնորդությամբ լուծել խաղաղության պահպանման խնդիրը, այդ է պատճառը, որ ներկայումս զսպվում է պատերազմի երկրորդ փուլի վերսկսումը»,- ասաց նա:

Հրանտ Մելիք-Շահնազարյանը նշեց, որ եթե ՀՀ-ի կողմից Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումից հետո Ադրբեջանն սկսի նորից հարվածել Արցախի սահմաններին, ապա լավ առիթ կլինի հարցերը վերջնականապես լուծել ռազմի դաշտում, եթե չհարվածի, դարձյալ կլուծվի Արցախի կարգավիճակի հարցը:

«Դրանից հետո կարելի է նստել թեկուզ 100 տարի բանակցել»,- ասաց նա:

Նյութի աղբյուր՝ tert.am

Категория: Текст | Просмотров: 196 | Добавил: megatoN | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
avatar
Вход на сайт
Поиск
Календарь
«  Апрель 2016  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930
Архив записей
Друзья сайта
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • База знаний uCoz