Четверг, 03.07.2025, 06:54
Мой сайт
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта
Категории раздела
Видео
Фото
Текст
Учебники
Новости науки
Новороссия
Культура и искусство
Мини-чат
Статистика

Онлайн всего: 3
Гостей: 3
Пользователей: 0
Главная » 2016 » Апрель » 21 » «Դրանց չեք ճանաչում, կմորթեն, կթափեն մեր հայերին». միջադեպ հանրահավաքում
19:24
«Դրանց չեք ճանաչում, կմորթեն, կթափեն մեր հայերին». միջադեպ հանրահավաքում

Քիչ առաջ ԱԳՆ-ի դիմաց, որտեղ տեղի էր ունենում ընդդեմ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի Հայաստան կատարած այցի բողոքի ակցիան, միջադեպ գրանցվեց: Ռուսախոս մի հայ երիտասարդ մխրճվեց ցուցարարների մեջ եւ սկսեց նախատել, որ բողոքի ակցիա են կազմակերպում ընդդեմ Ռուսաստանի:

«Դուք դրանց չեք ճանաչում, կմորթեն կթափեն մեր հայերին»,- բղավում էր երիտասարդը:

Ոստիկանները շատ արագ նրան «մեկուսացրեցին» եւ լրագրողներին ու ցուցարարներին հորդորեցին, որ հեռանան երիտասարդից ու թույլ տան, որ ոստիկանները զբաղվեն այդ հարցով:

Մինչ այդ մեկ այլ միջադեպ եղավ ցուցարարների ու ոստիկանների միջեւ: Ցուցարարներից մի քանի կանայք պնդում էին, որ հարբած մի ոստիկան փորձել է սադրել, իսկ ոստիկանները պնդում էին, որ կանայք պայուսակներից ինչ-որ բան են փորձել հանել ու նետել իրենց ուղղությամբ:

Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանն առաջարկեց այդ կանանց՝ միասին գնալ ու փորձել ստուգել՝ արդյոք տվյալ ոստիկանը հարբած էր: Կանայք հրաժարվեցին՝ ասելով, որ այս օր այդ օրը չէ: Հիշեցնենք, որ այսօր Ազատության հրապարակում տեղի ունեցած փոքր հանրահավաքից հետո ակցիայի մասնակիցները երթով շարժվեցին դեպի արտաքին գործերի նախարարության շենք, նախատեսել են գնալ նաեւ ՌԴ դեսպանատուն:

Ցուցարարները ԱԳՆ-ի շենքի մոտ հասան 19:30, ելույթներ ունեցան ԱԺ նախկին պատգամավոր Ստեփան Սաֆարյանը, «Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ համակարգող Դանիել Իոաննիսյանը: Նրանք պահանջում էին Արցախի ճանաչում, շփման գծում խաղաղապահ զորքերի չտեղակայում եւ հայտարարում էին, որ հայկական կողմը ոչ մի թիզ հող չի կարող զիջել: ԱԳՆ շենքի մոտ ցուցարարներին միացավ նաեւ ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը: 

Նյութի աղբյուր՝ aravot.am

Категория: Текст | Просмотров: 370 | Добавил: megatoN | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
avatar
Вход на сайт
Поиск
Календарь
«  Апрель 2016  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930
Архив записей
Друзья сайта
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • База знаний uCoz