
ԳԱԼԱ-ի հարցազրույցը «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի քաղաքական խորհրդի անդամ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանի հետ:
-Պարոն Սեֆիլյան, Ադրբեջանինախագահի՝ հասարակական-քաղաքական գծով օգնական ԱլիՀասանովը հայտնել էր, որ Ադրբեջանիև Հայաստանի միջև մոտակաժամանակներում բանակցություններ են սկսվելու` Արցախյան հակամարտությանկարգավորման վերաբերյալ՝ Մոսկվայի առաջարկով: Երեկ նաև Ս. Սարգսյանի մամլոծառայությունը հայտարարեց, որ Ս. Սարգսյանը մեկնում է Արցախ: Արդյո՞ք սրանքհիմքեր են ենթադրելու, որ գոնե մոտ ապագայում ռազմական լայնածավալգործողություններ չեն վերսկսվի, ինչն էլ նշանակում է՝ հայկական կողմը չիկարողանա կորցրած կարևոր դիրքերը Ջեբրայիլի շրջանում վերականգնել:
-Արցախի հարցը լուծողը հայ ժողովուրդն է: Սերժ Սարգսյանը չի ներկայացնում հայ ժողովրդին, ուստի իրավունք չունի բանակցություններ վարելու մեր անունից: Բացի այդ, ներկայիս բանակցությունների հիմքում, այսպես կոչված, Մադրիդյան սկզբունքներն են կամ դրանց հիման վրա կազմված զուգահեռ առաջարկությունները, որոնք, ըստ էության, Արցախն այս կամ այն մեխանիզմով հանձնելու ճանապարհային քարտեզներ են:
Բնականաբար, հայությունը դեմ է Արցախը հանձնելուն, ուստի հայության և օտարի շահերի արմատական հակասությունը պարտադիր կերպով հանգեցնելու է դիմակայության սրման նորանոր ալիքների: Օտար միջամտողները ձգտելու են շարունակել հյուծիչ պատերազմը՝ դրա միջոցով հայության և նրա բանակի ոգին ու դիմադրողունակությունը կոտրելու նպատակով:
Ասվածից հետևում է, որ օտար ուժերը և նրանց ծառայող Սերժ Սարգսյանը չեն կարող խաղաղություն բերել: Նման միջնորդությունները ոչ միայն չեն օգնում ռազմական գործողությունների դադարեցմանը, այլև առիթ են տալիս դրանց նորանոր սրացումների:
Ինչ վերաբերում է կորցրած դիրքերին, ապա նախ հարկ է նշել, որ մենք դիրքեր ենք կորցրել ոչ միայն հարավում՝ Ջեբրայիլի մոտ, այլև հյուսիսում՝ Թալիշի հատվածում: Եվ դրանք դեռևս հակառակորդի ձեռքում են ոչ թե բանակի, այլ քաղաքական ղեկավարության մեղքով, որովհետև վերջինս վախենում է պատերազմից: Իսկ Հայկական բանակը ոչ միայն կարող է վերադարձնել այդ դիրքերը, այլև կարող է հակառակորդին կապիտուլյացիայի ենթարկել: Բայց դրա համար մենք պետք է ունենանք ժողովրդի վստահությունը վայելող կառավարություն և պատերազմից չվախեցող գերագույն գլխավոր հրամանատար: Սրանք են խաղաղության իրական հիմքերը:
- Հայկական կողմից բանակցությունների գնալու դեպքում կնշանակի՞ արդյոք, որ ՀՀղեկավարությունը հարմարվել է և ընդունելի է համարում խախտված տարածքներովնոր ստատուս քվոն, որն առաջացավ քառօրյա պատերազմից հետո:
-Ավելի վատ բան է նշանակում: Նշանակում է, որ Արցախը հանձնելու գործընթացը շարունակվում է, և հայկական կողմը ներկայացնող ոչ լեգիտիմ ու ժողովրդի վստահությունը չվայելող քաղաքական ղեկավարությունը՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, մասնակցում է այդ գործընթացին:
- Ադրբեջանական քաղաքական շրջանակներում խոսում են բանակցությունների նորփուլի մասին՝ շեշտելով, որ «հագեցած բանակցություններ» են սպասվում: Ի՞նչ կարողէ ներառել իր մեջ «հագեցած բանակցությունները»: Վերջին շրջանում դարձյալակտիվացել են խոսակցությունները տարածքներ զիջելու մասին:
-Դա նշանակում է, որ ժամանակի մեջ արագանում է Արցախը հանձնելու գործընթացը, և օտար հզորների ձեռքին հայության շահերը մանրադրամի դեր են կատարելու այդ գործընթացում: Հասկանալի է, որ մեծ մասամբ Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ ջրի երես են դուրս գալու զանազան «գործիչներ», որոնք փորձելու են սպասարկել տարածքներ զիջելու պլանները: Հարկավ, այդ պլանները չեն իրագործվելու: Հայությունն օրեր առաջ ևս մեկ անգամ ցույց տվեց, որ մնում է իր դիրքերում և պատրաստ է ամեն գնով պաշտպանելու իր կենսական շահերը: Իսկ տարածքներ հանձնողներն ու այդ գաղափարը քարոզողները քրեական պատասխանատվության են ենթարկվելու ռեժիմից ձերբազատվելուց հետո: Մինչ այդ առաջարկում եմ արձանագրել այդ մարդկանց տվյալները և հասարակական պարսավանքի ենթարկել նրանց:
- Պարոն Սեֆիլյան, հատկապես Արցախում մասնավոր զրույցների ժամանակ առանձինգործիչներ կարծիք են հայտնել, որ առհասարակ ստեղծված իրավիճակը Հայաստանիև Ադրբեջանի քաղաքական ղեկավարության պայմանավորվածության արդյունք է ևմիջոց կամ եղանակ Ադրբեջանին տարածքներ հանձնելու համար: Հնարավո՞ր է հիմաարդեն ռազմաքաղաքական ղեկավարությունը կոնկրետ պլաններ ունի մշակածժողովրդի թիկունքում:
-Ես ոչ մի բան չեմ բացառում: Չեմ բացառում նաև նման դավադիր սցենարի հավանականությունը: Բայց ոչ մի այդպիսի սցենար հեռանկար չունի: Կարևորը մեր ժողովրդի առողջ կորիզն է, որը գիտակցում է իր շահն ու ճանապարհը: Ուստի օր առաջ պետք է սկսել ժողովրդի վստահության կառավարության ձևավորումը և կազմակերպել համազգային ներուժն ինքնապաշտպանության և ինքնիշխան պետականության կառուցման համար:
Օգտվելով առիթից՝ Հայկական բանակի, առաջին հերթին՝ նրա մասը կազմող Արցախի բանակի հրամանատարությանը կոչ եմ անում առանց քաղաքական ղեկավարության հրամանին սպասելու առաջիկա օրերին որսալ ճիշտ ռազմաքաղաքական պահը և առնվազն հետ վերցնել կորցրած դիրքերը, քանի որ դրանք թշնամու ձեռքին թողնելը զգալի վնաս է հասցնում մեր մարտիկների ոգուն և բարոյահոգեբանական ճնշող ազդեցություն է ունենում ժողովրդի ու բանակի վրա:
|