Четверг, 03.07.2025, 20:51
Мой сайт
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта
Категории раздела
Видео
Фото
Текст
Учебники
Новости науки
Новороссия
Культура и искусство
Мини-чат
Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Главная » 2016 » Апрель » 17 » Արամ Դանիելյան . «Ես կոնֆլիկտային մարդ չեմ: Տարիները ցույց են տվել, որ հաղթողին պետք է շնորհավորել»
19:18
Արամ Դանիելյան . «Ես կոնֆլիկտային մարդ չեմ: Տարիները ցույց են տվել, որ հաղթողին պետք է շնորհավորել»

Հրազդանում այսօր անցկացվող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում երեք թեկնածուներն էլ արդեն քվեարկել են:

Քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում գործող քաղաքապետ և քաղաքապետի թեկնածու, ՀՀԿ անդամ Արամ Դանիելյանը վստահություն հայտնեց, որ քաղաքապետի ընտրություններում ինքն է հաղթելու:

Նա ընդգծեց, որ քվեարկել է հանուն կայուն և խաղաղ Հրազդանի:

«14 տարի է՝ նույն կերպ եք քվեարկում»,- նկատեց լրագրողներից մեկը:

«Ես 14 տարի տեսել եմ հրազդանցուն իմ թիկունքին»,- եղավ Արամ Դանիելյանի պատասխանը:

Նա նշեց, որ այդ տարիների ընթացքում Հրազդանի համար բազմաթիվ խնդիրներ է լուծել (փողոցների բարեկարգում, տանիքների վերանորոգում, ասֆալտապատում, աղբահանություն և այլն):

Դիտարկմանը, որ քաղաքի փողոցները խորդուբորդ են, Արամ Դանիելյանը պատասխանեց, որ Հրազդանը «սպեցիֆիկ» քաղաք է. ձևավորված է յոթ գյուղերի վրա, որոնցից յուրաքանչյուրում բազմաթիվ փողոցներ ու նրբանցքներ կան, և համայնքի բյուջեով չէին հասցնի բոլորն ասֆալտապատել. «Բայց կա զարգացման ծրագիր ու առաջիկա տարիների ընթացքում այդ հարցը կլուծվի»,- հավելեց նա:

Հարցին՝ պարտվելու դեպքում արդյո՞ք կսեղմի Սասուն Միքայելյանի ձեռքը, Արամ Դանիելյանը պատասխանեց. «Ես կարծում եմ, որ չեմ պարտվի… Կշնորհավորեմ, ես այն մարդն եմ, որ… ես կոնֆլիկտային մարդ չեմ: Տարիները ցույց են տվել, որ հաղթողին պետք է շնորհավորել»:

Հիշեցնենք, որ Հրազդանի քաղաքապետի պաշտոնի համար պայքարում են գործող քաղաքապետ, ՀՀԿ անդամ Արամ Դանիելյանը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Սասուն Միքայելյանը և «Հայկական վերածնունդ» կուսակցության կողմից առաջադրված թեկնածու Արթուր Միսակյանը: 

Նյութի աղբյուր՝ hetq.am

Категория: Текст | Просмотров: 301 | Добавил: megatoN | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
avatar
Вход на сайт
Поиск
Календарь
«  Апрель 2016  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930
Архив записей
Друзья сайта
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • База знаний uCoz