
Hetq.am-ի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Նորից քննարկվում է պաշտոնյաների երեխաները ծառայում են սահմանում, թե ոչ թեման։ Այս հարցը պարբերաբար հայտնվում է մամուլի ուշադրության կենտրոնում։ Ինչ որ լղոզված բացատրություններ, պատասխաններ, իհարկե, լինում են։ Բայց սա փակված թեմա է։ Մանրադիտակով էլ փնտրեք, չեք գտնի որեւէ պաշտոնյայի երեխա սահմանում։ Պետք է ասել չկան այդպիսի օրինակներ, բացառությունը մի քանի զինվորականների երեխաներն են»:
|