Понедельник, 23.02.2026, 06:50
Мой сайт
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта
Категории раздела
Видео
Фото
Текст
Учебники
Новости науки
Новороссия
Культура и искусство
Мини-чат
Статистика

Онлайн всего: 2
Гостей: 2
Пользователей: 0
Главная » 2016 » Апрель » 16 » ՀՌԻՓՍԻՄԵ ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆԸ` ԵՎՐՈՊԱՅԻ ԿՐԿՆԱԿԻ ՉԵՄՊԻՈՆ
17:02
ՀՌԻՓՍԻՄԵ ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆԸ` ԵՎՐՈՊԱՅԻ ԿՐԿՆԱԿԻ ՉԵՄՊԻՈՆ

Նորվեգիայում ավարտին մոտեցող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը հերթական ոսկին նվաճեց: Կանանց +75կգ քաշային կարգում Եվրոպայի ուժեղագույն ծանրորդուհի ճանաչվեց Հռիփսիմե Խուրշուդյանը:

Պոկում վարժությունում Խուրշուդյանը 113կգ-ով գրավեց առաջին տեղը: Նույնքան կիլոգրամ էր բարձրացրել նաեւ Վրաստանը ներկայացնող Անաստասիա Հոտֆրիդը, սակայն անձնական քաշով Հռիփսիմեն ավելի թեթեւ էր, ուստի նա արժանացավ փոքր ոսկե մեդալի:

Հրում վարժությունում Խուրշուդյանը եւս լավագույնն էր 137կգ արդյունքով: Երկամարտի 250կգ արդյունքով Հռիփսիմե Խուրշուդյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն, իսկ Հայաստանը 3-րդ ոսկե մեդալը նվաճեց Եվրոպայի 2016թ. առաջնությունում: Ավելի վաղ նման հաջողության էին հասել Անդրանիկ Կարապետյանը եւ Նազիկ Ավդալյանը:

Այս քաշային կարգում ելույթ ունեցավ նաեւ Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ՝ 17-ամյա Արփինե Դալալյանը: Երկամարտի արդյունքում 213կգ եւ Արփինեն զբաղեցրեց 6-րդ հորիզոնականը:

Հռիփսիմե Խուրշուդյանը 2-րդ անգամ դարձավ Եվրոպայի չեմպիոն: Առաջին անգամ նա նման պատվի արժանացել էր 2007 թվականին, երբ ոսկե մեդալ էր նվաճել 75կգ քաշայինների պայքարում:

Նյութի աղբյուր՝ armsport.am

Категория: Текст | Просмотров: 244 | Добавил: megatoN | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
avatar
Вход на сайт
Поиск
Календарь
«  Апрель 2016  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930
Архив записей
Друзья сайта
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • База знаний uCoz