Четверг, 03.07.2025, 05:44
Мой сайт
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта
Категории раздела
Видео
Фото
Текст
Учебники
Новости науки
Новороссия
Культура и искусство
Мини-чат
Статистика

Онлайн всего: 4
Гостей: 4
Пользователей: 0
Главная » 2016 » Апрель » 16 » «Սուս մնացեք». «168 ժամ»
09:41
«Սուս մնացեք». «168 ժամ»

«Սուս մնացեք»: Սա, թերևս, էթիկայի սահմաններում թույլատրելի միակ կոչն է, որ կարելի է ու պետք է անել բոլոր նրանց, ովքեր վերջին օրերին, ղարաբաղյան քառօրյա պատերազմից հետո, իրար հերթ չտալով՝ մամուլի ակումբներում, տեսախցիկների ու ձայնագրիչների առաջ իրենց պարտքն են համարում ճոռոմ հայրենասիրական դատարկաբանությամբ փաթեթավորված մտքերի արանքում դաս տալ, իրենց կարծիքով՝ խորհուրդ տալ նրանց, ովքեր մտածում կամ բարձրաձայնում են Ռուսաստանի հետ հարաբերությունների վերանայման, Ռուսաստանի ստեղծած մեռելածին կառույցներում Հայաստանի անդամակցությունը դադարեցնելու մասին:

«Սուս մնացեք»: Պետք է ասել բոլոր սրանց, ովքեր իրենց կուսակցական ղեկավարից բացի, մեկ էլ Ռուսաստանի նախագահի ու այլ պաշտոնյաների մասին խոսելուց են նվաղում ու զգուշավոր դառնում:

«Սուս մնացեք»: Պետք է ասել բոլոր սրանց, ովքեր Ադրբեջանին Ռուսաստանի վաճառած զենքի, հայ զինվորներին ու երեխաներին սպանած զենքի մասին ՈՒՂԻՂ հարցերին ի պատասխան՝ սկսում են ճամարտակել ու իրենց մեջքի, մտքի ու լեզուների ճկվելու կարողության սահմաններում պաշտպանել ռուսական շահը: «Սուս մնացեք»: Պետք է ասել բոլոր սրանց, ովքեր իրենց իսկ խոստովանությամբ ու իրականում փոքր մարդիկ լինելով՝ մեծ-մեծ դատողություններ են անում այն մասին, որ միջպետական հարաբերություններին վերաբերող որոշումներն էմոցիաների հիման վրա չեն կայացվում:

Հրապարակումն ամբողջությամբ՝ «168 ժամ» թերթի  այսօրվա համարում: 

Նյութի աղբյուր՝ news.am

Категория: Текст | Просмотров: 310 | Добавил: megatoN | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
avatar
Вход на сайт
Поиск
Календарь
«  Апрель 2016  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930
Архив записей
Друзья сайта
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • База знаний uCoz