Четверг, 03.07.2025, 12:12
Мой сайт
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта
Категории раздела
Видео
Фото
Текст
Учебники
Новости науки
Новороссия
Культура и искусство
Мини-чат
Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Главная » 2016 » Апрель » 16 » «Հրապարակ». Ազատագրված շրջանների վերաբնակեցումը ժամանակի հրամայական է
08:06
«Հրապարակ». Ազատագրված շրջանների վերաբնակեցումը ժամանակի հրամայական է

«Հրապարակ» թերթը գրում է. «1994 թվականից սկսած՝ Ադրբեջանի հետ պատերազմից հետո, Հայաստանի եւ Արցախի իշխանությունների ամենակոպիտ սխալը եղել է Ղարաբաղին հարակից ազատագրված շրջանները բարձիթողության մատները: 2010 թվականին՝ պատերազմի ավարտից 16 տարի անց, ԵԱՀԿ Մինսկի խմբի փաստահավաք առաքելությունն այդ տարածքներում մշտադիտարկում իրականացրեց: Ապա հանդես եկավ զեկույցով՝ նշելով, որ ազատագրված տարածների վերաբնակեցումն իրականացվում է անարդյունավետ: 5 տարվա ընթացքում տեղի բնակչության թիվը չէր աճել: Առկա բնակչությունն էլ ապրում էր, մեղմ ասած, անմխիթար պայմաններում:

Իշխանության ներկայացուցիչները նշեցին, որ ԵԱՀԿ դաշտային առաքելության զեկույցը լուրջ հետեւությունների տեղիք է տալիս: Բայց այդպես էլ լուրջ հետեւություններ չարեցին, գործնականում: Ազատագրված տարածքների վերաբնակեցման առումով խնդիր կա, բայց փող չկա: Առնվազն տարօրինակ է, երբ ասվում է, թե փող չկա, երբ դա քո գերակա ուղղություններից մեկն է, ու այլեւայլ բաների համար հսկայական գումարներ ունես:

Վերլուծաբանները ճշտորեն նշում էին, որ իշխանությունների համար ավելի ձեռնտու եւ եկամտաբեր է Ստեփանակերտում կամ Երեւանում էլիտար շենքեր կառուցել, քան ազատագրված տարածքներում՝ տներ:

Մեր եւ Արցախի իշխանությունները պետք է պարզապես ամոթից կարմրեին, որ այդ շրջանները խայտառակ վիճակում է, եթե կա բնակչություն, ուրեմն հիմնականում ապրում է վատ կենսապայմաններում: Պետք է հատկապես ԵԱՀԿ ուսումնասիրության արդյունքում պարզվեր, որ հենց այդ շրջաններում ապրում են բազմաթիվ մարդիկ, ապրում են լավ կենցաղային պայմաններում եւ գնալով բարգավաճում են, համեմատական անցկացվեր հարակից ադրբեջանական գյուղերի չքավորության հետ: Սա միջազգային հանրության այլ դիրքորոշման կհանգեցներ»

Նյութի աղբյուր՝  news.am

Категория: Текст | Просмотров: 163 | Добавил: megatoN | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
avatar
Вход на сайт
Поиск
Календарь
«  Апрель 2016  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930
Архив записей
Друзья сайта
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • База знаний uCoz