Четверг, 03.07.2025, 09:51
Мой сайт
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта
Категории раздела
Видео
Фото
Текст
Учебники
Новости науки
Новороссия
Культура и искусство
Мини-чат
Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Главная » 2016 » Апрель » 15 » Բալայան. Բաքուն արհամարհում է միջազգային հանրության հորդորները
22:20
Բալայան. Բաքուն արհամարհում է միջազգային հանրության հորդորները

Անտեսելով միջազգային հանրության բազմաթիվ կոչերը՝ Ադրբեջանը վերջին օրերին շարունակում է Արցախ-Ադրբեջան շփման գծի ողջ երկայնքով, Հայաստան-Ադրբեջան սահմանին տարբեր տրամաչափի զինատեսակների, այդ թվում՝ ականանետերի և նռնականետերի կիրառմամբ հրադադարի ռեժիմի խախտումները, որոնց հետևանքով կա երկու զոհ, այսօր հայտարարել է Հայաստանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը։

«Ադրբեջանը կոպտորեն խախտում է ապրիլի 5-ի կրակի դադարեցման մասին բանավոր պայմանավորվածությունը, որով վերականգնվել է 1994 թ. մայիսի 12-ի՝ Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև համաձայնագրով հաստատված զինադադարը: Ադրբեջանն արհամարհում է հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանն ուղղված միջազգային հանրության հորդորները», - արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ ասել է Բալայանը ի պատասխան «Առաջին լրատվական» ծրագրի հարցի։

«Բաքվի կողմից շարունակվող ռազմական գործողությունները կարող են հանգեցնել վտանգավոր հետևանքների, որոնց ողջ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի ղեկավարության վրա», - ընդգծել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակը։

Նյութի աղբյուր՝  azatutyun.am

Категория: Текст | Просмотров: 150 | Добавил: megatoN | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
avatar
Вход на сайт
Поиск
Календарь
«  Апрель 2016  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930
Архив записей
Друзья сайта
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • База знаний uCoz