Четверг, 25.12.2025, 03:26
Мой сайт
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта
Категории раздела
Видео
Фото
Текст
Учебники
Новости науки
Новороссия
Культура и искусство
Мини-чат
Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Главная » 2016 » Апрель » 15 » Ծանրամարտ. 17-ամյա Սոնա Պողոսյանը 4–րդն է Եվրոպայի առաջնությունում
21:05
Ծանրամարտ. 17-ամյա Սոնա Պողոսյանը 4–րդն է Եվրոպայի առաջնությունում

Ծանրամարտի Հայաստանի կանանց հավաքականի անդամ Սոնա Պողոսյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրեց 4–րդ հորիզոնականը: Նա երկամարտում հավաքեց 227 կգ,-հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

 

Կանանց 75 կգ քաշային A ենթախմբում ընդգրկված էին 8  ծանրորդներ Ուկրաինայից, Գերմանիայից, Մոլդովայից, Լեհաստանից, Ֆրանսիայից և Հայաստանից:

 

Պողոսյանը պոկում վարժությունում բարձրացրեց բոլոր երեք մոտեցումները:: Նախ պոկեց 97 կգ, հետո` 100 կգ և վերջում` 102 կգ: Հրում վարժությունում հայ ծանրորդը առաջին մոտեցման ժամանակ բարձրացրեց 120 կգ, այնուհետ երկու փորձից միայն կարողացավ բարձրացնել 125 կգ: Երկամարտի 227 կգ արդյունքով Պողոսյանը Եվրոպայի առաջնությունում 4–րդն էր:

 

Ապրիլի 16-ին՝ առաջնության վերջին օրը, Հայաստանի 4 ներկայացուցիչ կպայքարեն մեդալների համար: Տղաներից Սիմոն Մարտիրոսյանը 105 կգ քաշային կարգում A ենթախմբում է, Գոռ Մինասյանը 105 + կգ քաշային կարգու և աղջիկներից Հռիփսիե Խուրշուդյանը և Արփինե Դալալյանը 75 + քաշային կարգում: 

Категория: Текст | Просмотров: 188 | Добавил: megatoN | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
avatar
Вход на сайт
Поиск
Календарь
«  Апрель 2016  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930
Архив записей
Друзья сайта
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • База знаний uCoz