Четверг, 03.07.2025, 11:54
Мой сайт
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта
Категории раздела
Видео
Фото
Текст
Учебники
Новости науки
Новороссия
Культура и искусство
Мини-чат
Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Главная » 2016 » Апрель » 14 » Ռազմական բժիշկ. Վիրավորների մեծ մասն ուզում է բանակ վերադառնալ, բայց վիրակապով զինվորի ծառայության չենք թողնելու
21:21
Ռազմական բժիշկ. Վիրավորների մեծ մասն ուզում է բանակ վերադառնալ, բայց վիրակապով զինվորի ծառայության չենք թողնելու

Ապրիլի լույս 2-ից 5-ը ԼՂ Պաշտպանության Բանակի ու Ադրբեջանի բանակի ստորաբաժանումների միջև բախումներում վիրավոր անդամահատված զինծառայողները կպրոթեզավորվեն պետության հաշվին:

Այդ մասին է հայտարարել ռազմական բժիշկ Արմեն Հովսեփյանն «Ազատություն» ռադիոկայանի եթերում:

«Պրոթեզավորման խնդիր ունեցող զինծառայողների հարցով աշխատանքներ տարվում են, դա նեղ մասնագիտական է և այս պահին դեռևս բուժման շրջանում են: Դա շատ անհատական խնդիր է, ում ինչ տեսակի պրոթեզ է պետք կամ բուժում է պետք, և պետությունն իր վրա կվերցնի այդ ծախսերը»,- ասաց նա, հայտնում է tert.am-ը:

Հովսեփյանն հավաստիացրել է, որ բուժում ստացող զինծառայողների մեծ մասը կարող է վերադառնալ և շարունակել ծառայությունը, սակայն չի նշել, թե նրանցից քանիսը կվերադառնան:

«Կոնկրետ թիվ դեռ չենք կարող ասել, դեռ պետք է հաշվառել: Կհասկանանք միայն վերջնական բուժումից հետո, բայց վիրակապով զինվորի ծառայության չի վերադառնալու: Չնայած որ իրենք մղում ունեն, ձգտում ունեն, բայց դա չի նշանակում, որ պետք է գնան»,- նշել է նա, գրում է aysor.am-ը:

Ապրիլի լույս 2-ի գիշերից ապրիլի 5-ը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում շարունակվող մարտերում ՊԲ ստորաբաժանումները, ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 26 տանկ, 4 ՀՄՄ, 1 «Գրադ», ինժեներական 1 մեքենա և 14 ԱԹՍ: Ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ և ռուսական կողմի միջնորդությամբ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում կրակի ռեժիմի դադարեցման մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել: Ստեփանակերտի գնահատականով, Ադրբեջանի ընդհանուր կորուստները գերազանցում են 300-ը:

Հայկական կողմն ունի 77 մարտական և 11 ոչ մարտական կորուստ, սպանվել է 4 խաղաղ բնակիչ. 11-ը 122 զինծառայող վիրավորվել է, 1-ն անհետ կորած է:

Նյութի աղբյուր՝ panarmenian.net

Категория: Текст | Просмотров: 151 | Добавил: megatoN | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
avatar
Вход на сайт
Поиск
Календарь
«  Апрель 2016  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930
Архив записей
Друзья сайта
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • База знаний uCoz