
Նորվեգիայի Ֆորդե քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության շրջանակներում հայ ծանրորդուհի Նազիկ Ավդալյանը դարձել է Եվրոպայի չեմպիոն և փոխչեմպիոն է հռչակվել:
69 կգ քաշայինների պայքարում Ավդալյանը ոսկի է գրավել երկամարտում: Պոկում վարժությունում նա զիջել է առաջին հորիզոնականը բելառուս Դարյա Պաչաբուտին:
Ավելի վաղ Հայաստանի ներկայացուցիչ Առաքել Միրզոյանը տղամարդկանց 85 կգ քաշային ծանրորդների C ենթախմբի պայքարում զբաղեցրել է 3-րդ տեղը՝ երկամարտում հավաքելով 332 կգ, Վանիկ Ավետիսյանը դարձել է փոքր բրոնզե մեդալակիր՝ բարձրացնելով 175 կգ:
Նյութի աղբյուր՝ panarmenian.net
|