Четверг, 03.07.2025, 06:43
Мой сайт
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта
Категории раздела
Видео
Фото
Текст
Учебники
Новости науки
Новороссия
Культура и искусство
Мини-чат
Статистика

Онлайн всего: 5
Гостей: 5
Пользователей: 0
Главная » 2016 » Апрель » 14 » Եվրոպայի խորհրդարանը Թուրքիային կոչ է արել ճանաչել Ցեղասպանությունը. Թուրքիան սպառնում է «առոչինչ» համարել զեկույցը
18:37
Եվրոպայի խորհրդարանը Թուրքիային կոչ է արել ճանաչել Ցեղասպանությունը. Թուրքիան սպառնում է «առոչինչ» համարել զեկույցը

Թուրքիան մերժում է Եվրոպական խորհրդարանի կողմից այսօր ընդունված զեկույցը, որում դարձյալ կոչ է արվում ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Թուրքիայի ԵՄ հարցերով նախարար և գլխավոր բանակցող Բեքիր Բոզքըրն անդրադարձել է Եվրոպայի խորհրդարանի կողմից, այսօր ընդունված զեկույցին,  որում, նախորդ տարվա նման, Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչ է արվում։

Ինչպես տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը, այդ մասին նա խոսել է Ավստրիայի արտգործնախարար Սեբաստիան Կուրցի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում։

«Մեր պատմության մեջ որևէ ամոթալի պահ չկա։ Մեր արխիվները բաց են։  Մենք կարծում ենք, որ այդ հարցը պետք է վճռեն պատմաբանները։ Պատմական դեպքերի առնչությամբ քաղաքական որոշումներ չպետք է լինեն»,-ասել է նա՝ կրկնելով Թուրքիայի պաշտոնական տեսակետը։

Նա հայտնել է, որ այս զեկույցը ևս, նախորդ տարվա նման, հետ է հանձնվելու ԵԽ-ին և իրենք այն «առոչինչ» են համարելու։

«Անցյալ տարվա զեկույցն էլ հաշվի չառանք և հետ հանձնեցինք։ Այս տարի էլ, ցավոք, նույն քայլը տեղ է գտել ԵԽ-ի՝ Թուրքիայի հարցով զեկույցում։ Չնայած մեր բոլոր ջանքերին, բոլոր հնարավորություններն օգտագործելուն, այդ անդրադարձը շրջանցել հնարավոր չեղավ։ Այդ պատճառով այս զեկույցը ևս առոչինչ ենք համարելու, և մեր ներկայացուցիչը հանձնելու է ԵԽ-ին»,-ասել է նա։

Նյութի աղբյուր՝ galatv.am

Категория: Текст | Просмотров: 523 | Добавил: megatoN | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
avatar
Вход на сайт
Поиск
Календарь
«  Апрель 2016  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930
Архив записей
Друзья сайта
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • База знаний uCoz