Четверг, 03.07.2025, 07:16
Мой сайт
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта
Категории раздела
Видео
Фото
Текст
Учебники
Новости науки
Новороссия
Культура и искусство
Мини-чат
Статистика

Онлайн всего: 3
Гостей: 3
Пользователей: 0
Главная » 2016 » Апрель » 14 » Արցախում վիրավորված երեխաներն արդեն ինքնուրույն նստում են, քայլակի օգնությամբ էլ փորձում քայլել
18:01
Արցախում վիրավորված երեխաներն արդեն ինքնուրույն նստում են, քայլակի օգնությամբ էլ փորձում քայլել

Հրթիռակոծության հետևանքով «Արևիկ» մանկական բուժմիավորում  տեղափոխված 12-ամյա Վարդան Անդրեասյանի և 11-ամյա Գևորգ Գրիգորյանի առողջական վիճակը լավ է: Այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց  բուժմիավորման գործադիր տնօրեն Մեսրոպ Մարգարյանը:

«Երեխաների ինքնազգացողությունը լավ է, նրանց արդեն վիրակապում ենք առանց անզգայացման: Երեխաներն արդեն ինքնուրույն  նստում են, կանգնում, կամաց-կամաց պետք է քայլեցնենք: Հիմա քայլակի օգնությամբ են փորձում քայլել»,- ասաց Մեսրոպ Մարգարյանը՝ հավելելով, որ նոր վիրահատությունների անհրաժեշտություն էլ չկա:

Նրա խոսքերով՝  երբ տեսնեն, որ երեխաները կարողանում են հենակներով միայնակ քայլել, դրանից հետո միայն նրանց հիվանդանոցից դուրս կգրեն:

«Մինչև վստահ չլինենք, երեխաները հիվանդանոցից դուրս չեն գրվի»,- ասաց Մեսրոպ Մարգարյանը:

Նշենք, որ ապրիլի 4-ին էլ 12-ամյա Վարդան Անդրեսյանը երկրորդ անգամ է վիրահատվել, կատարվել է ազդրի արտաքին ֆիքսացիա:

Հիշեցնենք, որ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և առավոտյան հակառակորդը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով ձեռնարկել է լայնածավալ նախահարձակ գործողություններ, որոնց ընթացքում հրթիռահրետանային արկակոծման են ենթարկվում ոչ միայն հայկական զինուժի պաշտպանական դիրքերը, այլև խաղաղ բնակավայրերը: Ադրբեջանական զինուժի կողմից ապրիլի 2-ին Մարտունու ուղղությամբ ՄՄ-21 («Գրադ») կայանքից իրականացված հրթիռահրետակոծության հետևանքով սպանվել է 12-ամյա Վաղինակ Գրիգորյանը, ևս երկու երեխա վիրավորվել են:

Ապրիլի 5-ին՝ ժամը 12:00-ին, շփման գծում դադարեցվել է կրակը:

Նյութի աղբյուր՝ panorama.am

Категория: Текст | Просмотров: 118 | Добавил: megatoN | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
avatar
Вход на сайт
Поиск
Календарь
«  Апрель 2016  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930
Архив записей
Друзья сайта
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • База знаний uCoz