Четверг, 03.07.2025, 05:42
Мой сайт
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта
Категории раздела
Видео
Фото
Текст
Учебники
Новости науки
Новороссия
Культура и искусство
Мини-чат
Статистика

Онлайн всего: 3
Гостей: 3
Пользователей: 0
Главная » 2016 » Апрель » 13 » Հակառակորդը կրակել է նաև օրվա ընթացքում. ՊԲ
21:27
Հակառակորդը կրակել է նաև օրվա ընթացքում. ՊԲ

Ապրիլի 13-ի օրվա ընթացքում Արցախի շփման գծի առանձին հատվածներում հակառակորդի կողմից շարունակվել է խախտվել կողմերի միջև ձեռքբերված կրակի դադարեցման վերաբերյալ բանավոր պայմանավորվածությունը: Այս մասին տեղեկացնում է ՊԲ կայքը:

Մասնավորապես, ժամը 17:15-18:00-ի սահմաներում առաջնագծի հյուսիսարևելյան (Մարտակերտ) ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է 82 մմ ականանետ (4 արկ), իսկ 17:50-ի սահմանում՝ 60 մմ ականանետ (8 արկ)՝ Թալիշի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի վրա:

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հավատարիմ են մնացել կողմերի միջև ձեռքբերված բանավոր պայմանավորվածություններին և պատասխան քայլեր են ձեռնարկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան ՀՀ ՊՆ / ՊԲ հրապարակածհաղորդագրությունների համաձայն՝ գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ադրբեջանական կողմը կատարել է 12 խախտում և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից անկանոն բնույթի կրակահերթեր է արձակել հայկական դիրքերի ուղղությամբ:

Արցախի ուղղությամբ էլ ադրբեջանական զինուժը կատարել է 106 խախտում դիպուկահարներով ու ականանետներով: Իրավիճակը կայունացնելու նպատակով ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հակառակորդին պատասխանել են 23 անգամ:

Գիշերը հակառակորդի խախտումների հետևանքով վիրավորվել է ՊԲ 1 զինծառայող:

Նյութի աղբյուր՝ razm.info

Категория: Текст | Просмотров: 205 | Добавил: megatoN | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
avatar
Вход на сайт
Поиск
Календарь
«  Апрель 2016  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930
Архив записей
Друзья сайта
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • База знаний uCoz