Четверг, 25.12.2025, 03:26
Мой сайт
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта
Категории раздела
Видео
Фото
Текст
Учебники
Новости науки
Новороссия
Культура и искусство
Мини-чат
Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Главная » 2016 » Апрель » 12 » ԵԽԽՎ-ում կներկայացնենք Ադրբեջանի վայրագությունները, մեծ թղթածրար է պատրաստվում. Ռուստամյան
17:18
ԵԽԽՎ-ում կներկայացնենք Ադրբեջանի վայրագությունները, մեծ թղթածրար է պատրաստվում. Ռուստամյան

ԵԽԽՎ հերթական նիստին հայկական պատվիրակությունը կներկայացնի տեղի ունեցածը, արձանագրված փաստերը հիմք են տալիս, որպեսզի Ադրբեջանը ներկայացվի որպես պատերազմական հանցագործ: Այս մասին, այսօր՝ ապրիլի 12-ին, լրագրողների հետ զրույցում նշել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

Նրա խոսքով, բնականաբար ադրբեջանցիները կփորձեն գլխիվայր շուռ տալ ամեն ինչ, բայց պետք է նաեւ որոշակի փաստաթղթային հիմքեր ունենանք մեր ձեռքին. մեծ աշխատանք է տարվում, ձեւավորվում է թղթածրար:

«Ընթացակարգով պայմանավորված, ովքեր դիմում են էդ հարցով ԵԽԽՎ բյուրոն որոշում է եւ այդ հարցը  մտցնում է օրակարգ ամենայն հավանականությամբ դա տեղի կունենա, արդեն դրա հիման վրա բնականաբար քննարկումները կլինեն: Բանաձեւ չի ընդունվի, եթե ընթացիկ ընթացակարգով է մտնելու, ոչ թե հրատապ հարցի կարգավիճակով, որը կարծում եմ՝ նույնպես ճիշտ է, որովհետեւ նախորդ նստաշրջանում արդեն դրա հետ կապված փաստաթուղթ մերժվել է»,-ասել Ռուստամյանը՝ հավելելով, որ սա առիթ է լինելու բնականաբար, որպեսզի մենք ներկայացնենք տեղի ունեցածը:

«Բնականաբար ադրբեջանցիները փորձելու են գլխիվայր շուռ տալ ամեն ինչ, մեզ համար սովորական է արդեն դարձել, բայց պետք է փաստարկված, փաստաթղթային հիմքերով ունենանք մեր ձեռքի տակ այդ ամենը, որպեսզի մեր գործընկերներին ներկայացնենք կատարվածը եւ այդ առումով մեծ աշխատանք է սպասվում առաջին իսկ օրվանից»,-ընդգծել է դաշնակցական գործիչը:

Հարցին, թե միջազգային դատարան դիմելու ի՞նչ հնարավորություններ կան, Ռուստամյանը պատասխանել է. «Կարծում եմ, որ այն թղթածրարը, որի մասին խոսում էինք, պետք է արդեն ձեւավորվի, դրա համար հիմքեր կան, բավարար նյութեր գոյություն ունեն, մանավանդ այս վերջին դիակների փոխանցման ժամանակ ակնհայտորեն անդամահատված դիակներ կան, մեծ ծավալի նյութ է այդ առումով կուտակվել: Մնացած բոլոր արձանագրված փաստերը ապացուցողական հիմք են տալիս, որպեսզի Ադրբեջանը ներկայացվի որպես պատերազմի հանցագործ:

Ռազմական հանցագործությունների փաստերը նկատի ունենալով սա նույնպես պետք է ներկայացվի Եվրոպայի խորհրդին մնացած բոլոր ատյաններում, բայց առաջին հերթին իհարկե միջազգային դատարաններ, որ պարզ դառնա, թե ինչ վայրագությամբ է այդ պետությունը փորձում իր հարեւանների հետ հարցերը լուծել»:

Նյութի աղբյուր՝ news.am

Категория: Текст | Просмотров: 143 | Добавил: megatoN | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
avatar
Вход на сайт
Поиск
Календарь
«  Апрель 2016  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930
Архив записей
Друзья сайта
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • База знаний uCoz