Четверг, 03.07.2025, 07:10
Мой сайт
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта
Категории раздела
Видео
Фото
Текст
Учебники
Новости науки
Новороссия
Культура и искусство
Мини-чат
Статистика

Онлайн всего: 5
Гостей: 5
Пользователей: 0
Главная » 2016 » Апрель » 12 » Ադրբեջանական կողմը հարավային, արևելյան և հյուսիսային ուղղություններում` հետախուզական նպատակով օգտագործել է անօդաչու թռչող սարքեր
08:36
Ադրբեջանական կողմը հարավային, արևելյան և հյուսիսային ուղղություններում` հետախուզական նպատակով օգտագործել է անօդաչու թռչող սարքեր

Ապրիլի 11-ի լույս 12-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հիմնականում պահպանվել է կողմերի միջև ձեռքբերված կրակի դադարեցման պայմանավորվածությունը:

Որոշ հատվածներում արձանագրվել են տարբեր տրամաչափի զենքերի ու ականանետերի կիրառման դեպքեր: Մասնավորապես մարտագծի հյուսիսարևելյան (Մարտակերտ) և հարավարևելյան (Հադրութ) ուղղություններով հակառակորդը 82 մմ-ոց (3 արկ), 60 մմ-ոց (4 արկ) ականանետից և ՀԱՆ-17 տիպի նռնականետից (17 արկ) կրակ է բացել հայկական դիրքերի վրա:

Գիշերվա ընթացքում ադրբեջանական կողմը հարավային, արևելյան և հյուսիսային ուղղություններում` հետախուզական նպատակով օգտագործել է նաև անօդաչու թռչող սարքեր:

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ուշադիր հետևել են հակառակորդի գործողություններին և անհրաժեշտության դեպքում դիմել համապատասխան քայլերի:
Իրադրությունն այս պահի դրությամբ հանգիստ է:

Նյութի աղբյուր՝ galatv.am

Категория: Текст | Просмотров: 230 | Добавил: megatoN | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
avatar
Вход на сайт
Поиск
Календарь
«  Апрель 2016  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930
Архив записей
Друзья сайта
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • База знаний uCoz