Четверг, 03.07.2025, 06:08
Мой сайт
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта
Категории раздела
Видео
Фото
Текст
Учебники
Новости науки
Новороссия
Культура и искусство
Мини-чат
Статистика

Онлайн всего: 3
Гостей: 3
Пользователей: 0
Главная » 2016 » Апрель » 11 » Հրադադարի առաջարկը ներկայացրել է Ադրբեջանը, և հրադադար այս անգամ ևս պարտադրեց հայ զինվորը. Մովսես Հակոբյան
22:27
Հրադադարի առաջարկը ներկայացրել է Ադրբեջանը, և հրադադար այս անգամ ևս պարտադրեց հայ զինվորը. Մովսես Հակոբյան

ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ, Արցախի Պաշտպանության նախկին նախարար Մովսես Հակոբյանը «Ազատություն» ռադիոկայանի կիրակնօրյա վերլուծական թողարկման ժամանակ  պատասխանել է հարցին, թե, արդյոք, հնարավոր չէ՞ր կանխատեսել ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերվանից Ադրբեջանի  ձեռնարկած լայնածավալ նախահարձակ գործողությունները: 
 

«Մեր հետախուզությունը տեղեկություն ուներ, բայց ԼՂՀ սահմանը բավականին երկար է, և կոնկրետ որ ժամին, որտեղ է դա լինելու, կռահելը մի քիչ դժվար է, բայց այն որ կանխատեսել էինք և գիտեինք, որ հակառակորդը դիվերսիոն գործողությունների միջոցով փորձելու է անցնել հարձակման, այդ տեղեկությունը մեր զինված ուժերն ունեցել է և համապատասխան միջոցառումներ իրականցրել են»,-ասաց նա:

 

Հարցին, ըստ նրա այս հրադադարի ռեժիմը երկարատև կլինի՞, նա ասել է.«Նախ ասեմ, որ հրադադարի առաջարկությունը ներկայացրել է Ադրբեջանը՝ դիմելով Ռուսաստանի Դաշնության գլխավոր շտաբի պետին և այս անգամ ևս պետք է փաստենք, որ հայ զինվորը ևս մեկ անգամ պարտադրեց հակառակորդին հրադադար: Թե որքան կտևի այս իրավիճակը կանխատեսել դժվար է, բայց այն, որ Պաշտպանության բանակը հայկական զինված ուժերը այսուհետ ևս պատրաստ են կանխելու հակառակորդի նման ոտնձգությունը, դա փաստ է: Կարծում եմ, որ հակառակորդը այս գործողություններից հետևություն կկատարի և եթե ևս մեկ անգամ փորձի նման ձևով լուծել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը՝ իրեն տրված պատասխանը կլինի ավելի կոշտ և ավելի խիստ»,- ասաց նա:
 

Ինչ վերաբերում է Ստեփանակերտ հասնելու Ադրբեջանի մտադրությանը, ապա Մովսես Հակոբյանն ասաց, որ դա երազանքի ժանրից է, որովհետև Ադրբեջանը քաջ գիտակցում է, որ կռվելու է հայկական բանակի հետ և ամեն մի հողի համար զինվոր կա: Նա ասաց, որ հակառակորդը գործել է գաղտնի, գիշերը դիվերսիոն երկու հատուկ նշանակության բրիգադի ուժերով և փորձել է գործել չորս ուղղությոուններով. երկու ուղղություններով հաջողություն չի ունեցել, իսկ երկու ուղղությունում սկզբնական շրջանում ունեցել է հաջողություն, այնուհետև Պաշտպանության բանակի համապատասխան ստորաբաժանումները մարտի են բռնվել մխրճված հակառակորդի հետ և կագնեցնել նրանց  առաջխաղաղցումը:
 

Ինչ վերաբերում է փոխօգնության ռազմական համաձայնագրի կնքման անհրաժեշտությանը՝ Մովսես  Հակոբյանն ասաց, որ ՀՀ Նախագահը հստակ հայտարարել է, որ Հայաստանի Հանրապետությունը՝ ի դեմս Հայաստանի զինված ուժերի պատասխանատվություն է կրում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության համար և սրանից բխող բոլոր գործառույթներն իրականացրել է և այսուհետ ևս իրականացնելու է:

 

Նյութի աղբյուր՝  tert.am

Категория: Текст | Просмотров: 95 | Добавил: megatoN | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
avatar
Вход на сайт
Поиск
Календарь
«  Апрель 2016  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930
Архив записей
Друзья сайта
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • База знаний uCoz