
Երեւանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում ապրիլի 10-ին, տեղի ունեցավ շփման գծում թեժ մարտերում հերոսի մահով զոհված 20-ամյա կրտսեր սերժանտ Ռոբերտ Աբաջյանի հոգեհանգստի արարողությունը:
NEWS.am-ի հետ զրույցում ընկերների եւ հարազատների շրջանում «Մոնումենտցի Կյաժ» կեղծանվամբ հայտնի Ռոբերտ Աբաջյանի ընտանիքի բարեկամ Տիգրան Խալիկյանը պատմեց, որ նա զոհվել է Մարտակերտի դիրքերից մեկում, երբ միայնակ դուրս է եկել մի քանի հակառակորդի դեմ:
«Ընկերների փամփուշտները վերջացել են, ասել է՝ գնացեք օգնություն բերեք, դիրքում մնացել է մենակ: Էդ ընթացքում վիրավորվել է, վիրավոր ժամանակ սպանված ընկերոջը փորձել է բերել խրամատ, արդեն իր փամփուշտերն էլ են վերջացած եղել, մի նռնակ է մնացած եղել մոտը: Երբ թշնամիները մոտեցել են, ցույց է տվել, թե ուզում է հանձնվել, իրեն էլ նրանց հետ նռնակով պայթեցրել է»,- մանրամասնեց Ռոբերտ Աբաջյանի ընտանիքի բարեկամը:
Տիգրան Խալիկյանի խոսքով՝ «Մոնումենտցի Կյաժը» ուրախ, բարի, կյանք սիրող երիտասարդ էր:
Տեսանյութը՝ այստեղ:
Նյութի աղբյուր՝ openblog.am
|