Понедельник, 23.02.2026, 06:50
Мой сайт
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта
Категории раздела
Видео
Фото
Текст
Учебники
Новости науки
Новороссия
Культура и искусство
Мини-чат
Статистика

Онлайн всего: 2
Гостей: 2
Пользователей: 0
Главная » 2016 » Апрель » 10 » Յուրաքանչյուր ոք իրավունք ունի տեղեկանալու իր անհետ կորած հարազատի գտնվելու վայրի և ճակատագրի մասին
22:38
Յուրաքանչյուր ոք իրավունք ունի տեղեկանալու իր անհետ կորած հարազատի գտնվելու վայրի և ճակատագրի մասին

2016 թ-ի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը սկսված պատերազմական գործողությունների արդյունքում անհայտ կորած անձանց կորչելու հանգամանքների, նրանց գտնվելու հավանական վայրի և ճակատագրի, ռազմագերիների՝ գերության մեջ ընկնելու հանգամանքների, ետ վերադարձնելու ուղղությամբ հնարավոր գործողություններին աջակցելու, ինչպես նաև զինծառայողների  զոհվելու  հանգամանքների եւ պատճառների ուսումնասիրության, նրանց հարազատների տեղեկություններ ստանալու իրավունքին աջակցելու  նպատակով ՀՔԱ Վանաձորի գրասենյակը շարունակում է տեղեկատվության հավաքագրման աշխատանքները։

Բազմաթիվ քաղաքացիներ, հակամարտության պատճառով, ներկայումս անհայտ կորած են, և նրանց հարազատները գտնվում են անորոշության մեջ,  չունենալով որևէ տեղեկություն իրենց հարազատի ճակատագրի վերաբերյալ:

Մինչ այս պահը Կազմակերպության կողմից տեղեկություններ են հավաքագրվել 16 անհայտ կորած անձանց վերաբերյալ, որոնք ստացվել են  հարազատներից,  սոցիալական ցանցերից, լրատվական միջոցներից և պաշտոնական աղբյուրներից: Համապատասխան հարցումներ են ուղղվել նաև ՀՀ Պաշտպանության նախարարությանը։ Ռազմական գործողությունների  հետևանքով այս եւ հետագա հնարավոր անհետացումների ուղղությամբ պետության ուղղակի պարտավորությունն է  ոչ միայն կատարել հանգամանալից ուսումնասիրություն` պարզելու անհետացումների պատճառները եւ հանգամանքները, այլև համապատասխան տեղեկությունը տրամադրել նրանց հարազատներին։

25 տարի անց, դեռևս 1992-1994թթ ղարաբաղյան պատերազմի ժամանակ շատ անհայտ կորած անձանց հարազատները մինչ այժմ  որևէ տեղեկություն չունեն իրենց հարազատների ճակատագրերի վերաբերյալ։ Ճիշտ է, այդ թվականներին դեռևս նոր էին ձևավորվում պետական ինստիտուտները, և հնարավոր էին շատ դժվարություններ, սակայն 25 տարի անց, վերստին նույն իրավիաճկում հայտնվելն առնվազն մտահոգիչ պետք է համարել։

Պետության վարքագիծը պետք է համապատասխանի Ժնեւյան կոնվենցիաներով վերցրած պարտավորություններին: Անհայտ կորած անձանց խնդիրների լուծման գլխավոր պայմաններից մեկը կարող էր հանդիսանալ «Անհայտ կորած անձանց մասին» ՀՀ օրենքի ընդունումը, որով կսահմանվեր ինքնուրույն պետական մարմնի կողմից անհայտ կորածների վերաբերյալ տեղեկությունների հավաքագրումը, նրանց հարազատներին անհրաժեշտ տեղեկատվության տրամադրումը, և որ շատ կարևոր է, հոգեբանական, սոցիալական, իրավական աջակցության ցուցաբերումը։ Սակայն, այն այդպես էլ չընդունվեց, և ինչպես ցույց տվեց ներկա իրավիճակը, այն ոչ միայն անհրաժեշտ է, այլեւ խիստ հրատապ, քանի որ դրա ընդունումը կարող էր ունենալ կանխարգելիչ նշանակություն, ինչպես նաեւ հնարավորություն կտար ապահովելու անհայտ կորածների եւ նրանց հարազատների իրավունքների պաշտպանությունը և համակողմանի  աջակցության տրամադրումը։ Անհրաժեշտ ենք համարում վերստին ընդգծել, որ անհայտ կորածների խնդիրները իրենց բնույթով մարդասիրական են, և անթույլատրելի է այն որևէ քաղաքական նպատակով շահարկումը։

Հակամարտության կողմերը պետք է բոլոր ջանքերը գործադրեն անհայտ կորածների գտնվելու վայրի և ճակատագրի վերաբերյալ տեղեկատվության հավաքագրման, մեկը մյուսին փոխանցելու, և հայտնաբերված անձանց կամ նրանց մարմինները տեղափոխելու ուղղությամբ։

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը շարունակում է  տեղեկությունների հավաքագրման ուղղությամբ աշխատանքները։

Նյութի աղբյուր՝  galatv.am

Категория: Текст | Просмотров: 240 | Добавил: megatoN | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
avatar
Вход на сайт
Поиск
Календарь
«  Апрель 2016  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930
Архив записей
Друзья сайта
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • База знаний uCoz