Пятница, 04.07.2025, 05:07
Мой сайт
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта
Категории раздела
Видео
Фото
Текст
Учебники
Новости науки
Новороссия
Культура и искусство
Мини-чат
Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Главная » 2016 » Апрель » 10 » Զոհվածների մարմինները փոխանակելիս հայկական կողմին է հանձնվել 18 զոհվածի մարմին
20:30
Զոհվածների մարմինները փոխանակելիս հայկական կողմին է հանձնվել 18 զոհվածի մարմին

Այսօր՝ ապրիլի 10-ին, Արցախի շփման գծի Բաշ Քարվենդ բնակավայրի մոտ զոհվածների մարմինների փոխանակման ժամանակ հայկական կողմին հանձնվել է զոհվածների 18 մարմին։ Այս մասին տեղեկացնում է Հանրային ռադիոյի կայքը՝ հղում անելով Արցախի ղեկավարի մամուլի քարտուղարին և ՀՀ ՊՆ մամուլի խոսնակին։

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր Բաշ Քարվենդ բնակավայրի մոտակայքում իրականացրել է զոհվածների մարմինների փոխանակում։ Ըստ Արցախի արտգործնախարարության կայքի` փոխանակումն իրականացվել է Արցախի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, գործընթացն իրականացվել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի միջնորդությամբ:

Նշենք, որ ապրիլի 8-ին, համաձայն նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության, հայկական և ադրբեջանական կողմերը ԿԽՄԿ և ԵԱՀԿ Մինսկի խմբի գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականների միջնորդությամբ, իրականացրել էին զոհվածների որոնողական աշխատանքներ, որոնց արդյունքում հայկական կողմը հայտնաբերել էր ՊԲ 2 զինծառայողի մարմին:

Նյութի աղբյուր՝ razm.info

Категория: Текст | Просмотров: 855 | Добавил: megatoN | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
avatar
Вход на сайт
Поиск
Календарь
«  Апрель 2016  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930
Архив записей
Друзья сайта
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • База знаний uCoz